ԷսԷսԷլ (SSL) սերտիֆիկատ ստանալու կտրոնի ձեռքբերման ծառայության
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԷսԷսԷլ (SSL) սերտիֆիկատ ստանալու կտրոնի ձեռքբերման ծառայության
1. Սահմանումներ
1.1 ԷսԷսԷլ (SSL) սերտիֆիկատ, հետագայում՝ Սերտիֆիկատ, իրենից ներկայացնում է թվային փաստաթուղթ, որը հաստատում է Սերտիֆիկատի մեջ բաց բանալու (public key) և սերտիֆիկատի սուբյեկտի միջև համապատասխանություն (իրավաբանական անձի կամ սերվերի հետ, որի անունը նշված է Սերտիֆիակտի Սուբյեկտ (Subject) դաշտում)ֈ Սերտիֆիկատը ստորագրված է Հավաստագրող Կենտրոնի կողմից, ինչը երաշխավորում է Սերտիֆիկատի մեջ պարունակվող տեղեկատվության անփոփոխություն, Սերտիֆիկատի ձևը սահմանվում է RFC- 2986 (xxxx://xxx.xxxx.xxx/xxx/xxx0000.xxx): Սերտիֆիկատը արտադրվում է Հավաստագրող Կենտրոնի կողմիցֈ
1.2 Հավաստագրող Կենտրոն, հետագայում ՀԿ` մարմին, որն իրականացնում է Սերտիֆիկատի արտադրություն, օգտագործման երկարացում, Սերտիֆիկատի վերարտադրում:
1.3 Xxxxxxxxxxx տնօրինող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը տնօրինում է կամ իրավունք ունի օգտագործել այս սերվերը, որի անունը նշված է Սույբեկտ (Subject) դաշտում, և միաժամանակ ի վիճակի է կամ լիազորված է օգտագործել բաց բանալին (public key), որը համապատասխանում է գաղտնի բանալուն (private key)ֈ
1.4 Սերտիֆիկատ ստանալու ծառայություն, հետագայում` Ծառայություն, այն է` “Սերտիֆիկատի արտադրում”, “Սերտիֆիկատի երկարաձգում”, “Սերտիֆիկատի վերարտադրում”, Կատարողի կողմից Պատվիրատուի տրամադրվող Ծառայություններ, որոնք իրենցից ներկայացնում են ուղարկել, արտադրել, երկարաձգել կամ վերարտադրել ՀԿ հարցումներ, Սերտիֆիակտի տրամադրում, դրա հետագա հրապարակում Անձնական Կաբինետում Պատվիրատուին փոխանցելու համարֈ
1.5 Պատվիրատուի նույնականացնող տվյալներ, այն է` տվյալներ, որոնք Պատվիրատուի կողմից ՀԿ փոխանցելու նպատակով ներկայացվում են Կատարողին, որտեղ ՀԿ–ն իրականացնելու է նույնականացնող տվյալների ճշգրտությունը:
1.6 Սերտիֆիակտի հետ կանչ, այն է` ՀԿ–ի կողմից Սերտիֆիկատի վաղաժամկետ դադարեցում և այդ մասին տեղեկատվության հրապարակում ՀԿ–ի կայքում և հետ կանչված Սերտիֆիկատների ցանկումֈ
1.7 Բաժանորդային պայմանագիր – կանոնների ցանկ, որոնք սահմանել է ՀԿ–ն, որոնց համաձայն նկարագրվում է Xxxxxxxxxxx տրամադրման պայմանները (xxxx://xxx.xxxxxx.xxx/xxxxx/xxxxxx-xxxxxxxxxx.xxx):
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Սերտիֆիկատների տեսակների ցանկը, որոնց նկատմամբ Կատարողը մատուցում է ծառայություններ բերված են Կատարողի կայքում:
2.2 Սերտիֆիկատների ստացման համար Կատարողը աջակցում է Պատվիրատուին ՀԿ–ի կողմից տրամադրվող Սերտիֆիկատների սպասարկման գործընթացում, ինչպես օրինակ Սերտիֆիկատի արտադրություն, գործողության ժամկետնի երկարաձգում, Սերտիֆիկատի վերարտադրումֈ Նշված ծառայությունները, որոնք տրամադրվում են Կատարողի կողմից Պատվիրատուին կնքված պայմանագրի շրջանակներում Պատվիրատուի խնդրանքով, պարունակում են հետևյալ գործողությունները
• Սերտիֆիկատի արտադրում, երկարաձգում կամ վերարտադրում դիմումների ուղղորդում ՀԿ
• ՀԿ–ից Պատվիրատուի Սերտիֆիկատ ստանցում
• Xxxxxxxxxxx հրապարակում իր անձնական կաբինետում, վերջինս Պատվիրատուին տրամադրելու նպատակով
2.3 Սերտիֆիակտի ստացման ծառայությունները համարվում են Կատարողի կողմից մատուցված Պատվիրատուի անձնական կաբինետում ՀԿ-ից ստացված Սերտիֆիկատի հրապարակումից հետոֈ
2.4 Սերտիֆիկատ ստանալու Պատվերը իրենից ներկայացնում է Պատվիրատուի համաձայնություն սույն Հավելվածի հետ և հաստատում է այն փաստը, որ Պատվիրատուն ծանոթացել է սույն Հատուկ Պայմանների հետ և համաձայն է կնքվելիք Բաժանորդային պայմանագրերի կամ հրապարակայն ՕՖԵՐՏԱՅԻ հետֈ
2.5 Պատվիրատուի կողմից պայմանագրի կնքման համար նույնականացնող տվյալների տրամադրում և դրանց փոփոխությունը:
2.5.1 Բոլոր տեղեկությունները, որոնք տրամադրել է Պատվիրատուն Կատարողի տվյալներ բազայում տեղադրելու համար, պայմանագրի կնքման համար և Ծառայության մատուցման Հայտի մեջ պետք լինեն ճշգրիտ: Պատվիրատուի կողմից ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման դեպքում Սերտիֆիկատը կարող է հետ կանչվել ՀԿ–ի կողմից սույն Հատուկ Պայմանների 6.2. կետի համաձայնֈ
2.5.2 Կատարողը, ներկայացված տվյալների ճշգրտության վերաբերյալ կասկածների առաջացման դեպքում, իրավունք ունի պահանջել լրացուցիչ տվյալներ կամ պահանջել ներկայացված տվյալների հաստատելում Ծառայության
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԷսԷսԷլ (SSL) սերտիֆիկատ ստանալու կտրոնի ձեռքբերման ծառայության
մատուցման ողջ ժամանակահատվածումֈ Հարցումն ուղարկվում է այն էլեկտրոնային փոստի միջոցով, որ նշում է Պատվիրատուն Կատարողի տվյալների բազայում գրանցման ժամանակֈ
2.5.3 Կատարողը` լրացուցիչ տվյալների կամ առկա տվյալների վերաբերյալ նամակում նշված ժամկետում Պատվիրատուի կողմից պատասխան չստանալու դեպքում, իրավասու է
• Xxxxxx Xxxxxxxxxxx կողմից Սերտիֆիկատի ստացման Ծառայության կատարումըֈ
• ՀԿ ուղղել հարցում՝ Պատվիրատուի Սերտիֆիակտի կասեցման հարցումովֈ
2.5.4 Պատվիրատուն, Բաժանորդային պայմանագրի պայմանների համաձայն, իր նույնականացման տվյալների փոփոխման դեպքում պարտավորվում է տեղեկացնել Կատարող ընկերությանըֈ
2.6 Պատվիրատուն համաձայն է, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը հայտերի կամ այլ փաստաթղթերի միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, կտեղափոխվի ՀԿ ստուգման գործընթացի և ներկայացված տվյալների ճշգրտման համար: Այդ դեպքում ՀԿ տեղափոխված տեղեկատվությունը կարող է մշակվել ցանակացած երկրում կամ տարածքում, որտեղ գործում է սերտիֆիկատ տրամադրող կազմակերպությունըֈ
2.7 Պատվիրատուն պարտավորվում է տեղադրել արտադրված Սերտիֆիկատն այդ սերտիֆիկատում նշված սերվերի վրա Սերտիֆիակտի մեջ նշված գործողության ժամկետից սկսած 12 ամսվա ընթացքումֈ Պատվիրատուի կողմից սույն պայմանների համաձայն տեղադրված Սերտիֆիկատը գործում է իր մեջ նշված տեղադրման ժամկետից սկսած, բացառությամբ այն դեպքերի, երբ Xxxxxxxxxxx գործողության ժամկետը կդադարեցվի սույն Հավելվածի 6.2. կետում նշված պայմանների համաձայնֈ Պատվիրատուի կողմից չտեղադրված Xxxxxxxxxxx կորցնում է իր ուժը, այս դեպքում Պատվիրատուն համաձայն է, որ սույն Պայմանագրի շրջանակներում նշված Ծառայության համար վճարված դրամային միջոցները չեն վերադարձվում Պատվիրատուինֈ
2.8 Պատվիրատուն պարտավորվում է, ցանկացած պատճառով Սերտիֆիկատի գործողության ժամկետի դադարեցման դեպքում հեռացնել այդ Սերտիֆիկատն այն սերվերից, որտեղ այդ Սերտիֆիկատը տեղադրված է և հետագայում չօգտագործել այդ Սերտիֆիկատը ոչ մի նպատակի համարֈ
3. Սերտիֆիկատ ստանալու Ծառայության Ընհանուր Պայմաններ
3.1 Սերտիֆիակտի ստացման Ծառայությունների մատուցումը պայմանավորված է սերտիֆիկատ տրամադրող ընկերության պահանջներովֈ
3.2 Պատվիրատուի կողմից Սերտիֆիկատ ստանալու համար տրամադրված տեղեկությունների ստուգումը սահմանվում և կատարվում են ՀԿ–ի կողմիցֈ Կատարողը չի կրում որևէ պատասխանատվություն ստուգման ժամկետի կամ ստուգման արդյունքի վերաբերյալֈ
3.3 ՀԿ–ն Պատվիրատուի տեղեկությունների կամ իրավասությունների ստուգման նպատակով իրավասու է պահանջել Պատվիրատուից լրացուցիչ տեղեկաություններֈ
3.4 Կատարողը չի երաշխավորում Պատվիրատուին ծառայության մատուցումը ՀԿ–ի կողմից Սերտիֆիկատի արտադրման, երկարաձգման կամ վերաարտադրման համարֈ Այն դեպքում, երբ ՀԿ–ի կողմից մերժվում է Սերտիֆիկատի տրամադրումը Պատվիրատուին, ապա Ծառայությունը ենթակա չէ Պատվիրատուի կողմից վճարման, այդ դեպքում դրամական միջոցները, որոնք տեղափոխվել են Կատարողի հաշվին կարող են վերադարձվել Պատվիրատուին իր կողմից պաշտոնական նամակի ուղարկման դեպքում, ընդ որում նամակում պետք է նշվեն Պատվիրատուի բոլոր ռեկվիզիտներըֈ Փոխանցված միջոցները կարող են օգտագործվել նաև Կատարողի կողմից այլ ծառայությունների մատուցման համարֈ
4. Սերտիֆիակտի ժամկետի երկարաձգման կամ վերարտադրման համար լրացուցիչ պայմաններֈ
4.1 Սերտիֆիկատի երկարաձգումըֈ
4.1.1Սերտիֆիկատի երկարաձգում` ՀԿ–ի կողմից Պատվիրատուի դիմումի հիման վրա, որը ուղղվում է Կատարողի կողմից դեպի ՀԿ, նոր Սերտիֆիկատի արտադրում, որի դեպքում Պատվիրատուի տվյալները մնում են անփոփոխ Subject դաշտում այն Սերտիֆիակտի համար, որ ենթակա է երկարաձգման, և նշվում է Սերտիֆիակտի գործողության նոր ժամկետը, որն իր հերթին ընտրվում է Xxxxxxxxxxx կողմից Կատարողի կայքումֈ
4.1.2Սերտիֆիկատի երկարաձգումն իրականացվում է միայն այն Սերտիֆիկատների համար, որոնք վաղաժամկետ չեն ճանաչվել անվավերֈ
4.1.3Կատարողը մատուցում է „Սերտիֆիակտի երկարաձգում” ծառայությունը միայն այն սերտիֆիկատների համար, որոնք Պատվիրատուն ստացել է Կատրողի կողմից Ծառայության մատուցման շրջանակներումֈ
4.1.4Կատարողը ուղղում է Xxxxxxxxxxxx նրա կողմից գրանցման համար էլեկտրոնային փոստի հասցեների վրա ծանուցում, որով առաջարկվում է երկարաձգել Սերտիֆիկատը ոչ ուշ, քան Սերտիֆիկատի ժամկետի ավարտից
30 օր առաջֈ
4.1.5Կատարողն ընդունում է Պատվիրատուից պատվեր “Սերտիֆիակտի երկարաձգման” ոչ շուտ, քան 60 օր մինչև գործող Սերտիֆիկատի գործունեության ժամկետի ավարտը, բաց ոչ ուշ, քան 30 օր առաջ՝ Սերտիֆիկատի ժամկետի գործունեության ավարտիցֈ
4.2 Սերտիֆիկատի վերաթողարկումֈ
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԷսԷսԷլ (SSL) սերտիֆիկատ ստանալու կտրոնի ձեռքբերման ծառայության
4.2.1Սերտիֆիկատի վերարտադրություն` ՀԿ–ի կողմից, Պատվիրատուի միջոցով ուղղված հայտի հիման վրա, նոր Սերտիֆիկատի արտադրություն, որը գործում է մինչև հին Սերտիֆիկատի գործողության ժամկետըֈ Սերտիֆիկատի վերարտադրությունն իրականացվում է Սերտիֆիկատում նշված տեղեկատվության փոփոխման համար, մասնավորապես` Սերտիֆիկատ տնօրինողի բաց բանալու մասին տեղեկատվության փոփոխման համարֈ Սերտիֆիկատի վերարտադրման դեպքում հին Սերտիֆիկատը հետ է կանչվում ՀԿ–ի կողմիցֈ
4.2.2Սերտիֆիկատի վերարտադրոթյունը իրականացվում է միայն գործող սերտիֆիկատների համար, այն է, այդպիսիների, որոնց գործողությունը չի դադարեցվել վաղաժամկետ, և նրանց գործողության ժամկետը չի լրացելֈ
4.2.3Կատարողը մատուցում է Սերտիֆիկատի վերարտադրում Ծառայությունը միայն այն Սերտիֆիկատների համար, որոնք Պատվիրատուն ստացել է Կատարողի կողմից իրականացված Սերտիֆիկատ ստանալու Ծառայություն տրամադրման դեպքումֈ
4.2.4Կատարողը ընդունում է Պատվիրատուից պատվեր Սերտիֆիկատի Վերարտադրման Ծառայությունը գործող Սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, սակայն ոչ ուշ, քան 5 օր մինչև գործող Սերտիֆիկատի գործողության ավարտը:
5. Ծառայության պատվիրում
5.1 Սերտիֆիկատի պատվիրում ծառայությունն իրականացվում է Պատվիրատուի կողմից Անձնական Կաբինետի միջոցով կամ այցելելով Պատվիրատուի գրասենյակըֈ
5.2 5.2. Պատվերի դեպքում Պատվիրատուն ինքնուրույն ընտրում է.
• Սերտիֆիկատի գործողության ժամկետը – ցանկացած Ծառայություն պատվիրելու դեպքում
• Սերտիֆիկատի տեսակը – առաջին անգամ Սերտիֆիկատը գնելու դեպքումֈ
5.3 Ծառայության հայտի դեպքում Պատվիրատուն տրամադրում է Կատարողին անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև նախօրոք ձևավորված “Հարցում Սերտիֆիկատ ստնալու համար” (CSR) ինչն իրենից ներկայացնում է էլեկտրոնային հաղորդագրություն, որի ձև սահմանված է RFC-2986 փաստաթղթովֈ Պատվիրատուից Կատարողին Xxxxxxxxxx ստանալու հարցում ուղարկելու առանձնահատկությունը, այդ թվում՝ ձևավորված “Հարցում Սերտիֆիկատ ստնալու համար” (CSR) ընթացակարգը հրապարակված է Կատարողի կայքում (xxxxx://xxxxxxx.xxxxxx.xxx/xxxxx.xxx?/Xxxxxxx/Xxxxxxxxxxxxx/Xxxx/Xxxxx/00/xxx-xxxxxxxxxx):
5.4 Ծառայություն ստանալու Պատվերը չի կատարվում, եթե Ծառայությունը չի մատուցվում Պատվիրատունին ՀԿ –ի կողմից մերժում ստանալու հետևանքովֈ
6. Սերտիֆիակտի հետ կանչելը
6.1 Կարողը իրավասու է պայմանների խախտման դեպքում Սերտիֆիակտը վաղաժամ դադարեցնելու համար հարցում ուղղել ԿՀ:
6.2 ՀԿ–ն իրավասու է, առանց նախօրոք զգուշացնելու, հետ կանչի Սերտիֆիկատը մինչև Սերտիֆիկատի գործողության ավարտը հետևյալ դեպքերում.
• Կատարողի դիմումի համաձայն, որն ուղղվում է ԿՀ այն դեպքում, երբ կատարվել են 6.1. կետով նախատեսված իրադարձությունները ֈ
• ԿՀ–ի նախաձեռնությամբ, հետևյալ դեպքերում`
✓ Եթե ԿՀ–ին հայտնի է դարձել Պատվիրատուի նույնականացնող տվյալների փոփոխության մասին կամ նրա մասին, որ Պատվիրատուի Սերտիֆիակտում գրանցված տվյալները չեն համապատասխանում իրականությանըֈ
✓ Եթե ՀԿ–ն համարի, որ Պատվիրատուի գործունեությունը վնաս է հասցնում ԿՀ–ինֈ
✓ Պատվիրատուի կողմից Բաժանորդային պայմանագրի խախտման դեպքումֈ
6.3 ԿՀ–ի նախաձեռնությամբ Սերտիֆիկատի գործունեության դադարեցման դեպքում, անկախ պատճառից, դրամական միջոցները, որոնք փոխանցվել են Կատարողի հաշվին չեն վերադրձվումֈ
7. Ծառայությունների գինը
7.1 Սույն Հավելվածում Ծառայությունների գները բերված են Կատարողի կայքում:
8. Վեճերի լուծման կարգը
Կողմերը բոլոր վեճերը լուծում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: